ԱՄՆ-ն նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման համար
 |armeniasputnik.am|
22:59 - 11 մարտի, 2024

ԱՄՆ-ն նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԱՄՆ-ն 2025 թվականին մտադիր է 52 մլն դոլար տրամադրել Հայաստանի ժողովրդավարությունն ու տնտեսությունը ամրապնդելու համար: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։

 
«Հայաստանի մասով բյուջեն 52 միլիոն դոլար է ենթադրում»,- ասել է նա՝ պատասխանելով «Հայաստանում տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման» համար նախատեսվող ծախսերի գումարի մասին հարցին:
Հիշեցնենք` այս տարի հունվարին ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել