azatutyun.am: Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը վերահաստատել է քրդամետ կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանի հաղթանակը, ով Վանի նահանգում «չընտրված քաղաքապետ» էր հռչակվել։
Կիրակի օրը՝ մարտի 31-ին, Վանում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքներով, «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Զեյդանը ստացել է ձայների 55,5 տոկոսը։ Նրա մրցակից Աբդուլահաթ Արվասը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, ստացել է 27,2 տոկոս:
Մարզային ընտրական խորհուրդը, սակայն, մանդատը տվել է Արվասին՝ այդ որոշումը բացատրելով դատարանի վճռով, որով Զեյդանն իրավունք չունի առաջադրվելու: Դատարանը նման վճիռ էր կայացրել ընտրություններից երկու օր առաջ։
Զեյդանի հաղթանակի չեղարկումը զանգվածային բողոքի ցույցեր է հարուցել Վանում և այլ քաղաքներում՝ հանգեցնելով բախումների ցուցարարների ու ոստիկանության միջև։ Ուժայինները ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, բերման ենթարկել նաև շուրջ 90 մարդու։
comment.count (0)