Քիչ առաջ քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդան քաղաքի հատվածում։
Ոստիկանները պահանջում են բացել ճանապարհը, քաղաքացիները նշում՝ խաղաղ ակցիա են իրականացնում։
Իրավիճակը լարվեց․ քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։
Այնտեղ էին նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արման Ղազարյանը ու Արթուր Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանը բանավիճում էր ոստիկանների ու նրանց կողքին կանգնած քաղաքացիական հագուստով մի անձի հետ, որը հայտարարում էր, թե ինքը եկել է հասարակական կարգը պահելու։
Բանավեճի ընթացքում վերջինս սկսեց քաշքշել պատգամավորին, ինչից հետո ոստիկանները հրելով հեռացրին Խաչատրյանին տարածքից։ Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակից քաղաքացիների։
comment.count (0)