Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 13-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրվա ծրագրերը։
Սրբազանը հիշեցրեց, որ վաղ առավոտից քաղաքացիների կողմից փակվել էին ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի մի շարք ավտոճանապարհներ։ Ներկայացվեցին նաև այցերը մի շարք մշակութային և գիտական կառույցներ։
Սրբազանը հայտնեց, որ վաղը 10:00-ին, կգնա ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, իսկ հետո մետրոյով կգնա Երևանի Գերեգին Նժդեհի հրապարակ՝ հանդիպելու բնակիչների հետ։
«Վաղը ճնշումը մեծացնում ենք: Հայաստանի ողջ տարածքով պիտի խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի ունենան: Երևանում՝ ժամը 08:00-ից կմեկնարկեն անհնազանդության ակցիաները: Իրավապահ համակարգի նախկին շատ կարևոր աշխատակիցներ մոնիթորինգ են արել և տեղեկացրել, որ վերջին մի քանի տարում այսպիսի ծավալի գործողություններ չեն եղել Հայաստանում: Առավոտ ժամը 8-ից, կամ ավելի վաղ քաղաքացիներն արդեն փողոցներում են»,-ասաց Բագրատ Սրբազանը:
comment.count (0)