«Ժողովրդի ընդվզումն արդարացված է». ՀԱԿ-ը հանդիպեց Բագրատ սրբազանին
 |azatutyun.am|
19:59 - 17 մայիսի, 2024

«Ժողովրդի ընդվզումն արդարացված է». ՀԱԿ-ը հանդիպեց Բագրատ սրբազանին |azatutyun.am|

azatutyun.am: Կաջակցի՞ արդյոք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։

Արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպել է ՀԱԿ խորհրդի 4 անդամներին, այդ թվում՝ կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին, քննարկելով, ինչպես սրբազանն է նշում, թե ինչ ճանապարհով շարժումը կարող է հասնել արդյունքի։ Առաջին նախագահը հանդիպմանը չի մասնակցել։

«Իրենք արդեն այս կամ այն կերպով այդ շարժման հետ են, մեջ են, հիմա զուտ, այսպես կոչված, ֆորմալացնելու, պաշտոնականացնելու հարց կա։ Իրենք առաջարկություններ ունեն, մտահոգություններ ունեն, գաղափարների առաջարկներ ունեն, ձևեր ունեն, կքննարկենք՝ լայն, պարզ, այն գաղափարները, որոնք իրենք հրապարակային հայտնել են, մենք ունեցել ենք առաջարկներ ու գաղափարներ, հիմա իրենք խորհուրդով էլ կքննեն», - «Ազատությանն» ասաց Բագրատ սրբազանը:

Հանդիպմանը մասնակցած ՀԱԿ փոխնախագահն «Ազատության» հարցմանն ի պատասխան հաստատեց՝ կուսակցության քաղաքական խորհրդի 4 անդամներով այսօր հանդիպել են Բագրատ սրբազանին։

«Այո, տեղի է ունեցել հանդիպում Բագրատ սրբազանի հետ և կարծիքների փոխանակում Հայաստանում ստեղծված իրավիճակի և անվտանգության բնագավառում ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Արդյոք առաջին նախագահի ղեկավարած ուժն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդած շարժմանը, ՀԱԿ փոխնախագահն ուղիղ պատասխան չտվեց։

«Մենք գտնում ենք, որ ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է: Այդ կապակցությամբ մենք էլ ենք բարձրաձայնել մեր քննադատությունը և շարունակելու ենք ներկայացնել մեր տեսակետները: Մենք հետևում ենք զարգացումներին: Ակնկալում ենք, որ քաղաքական բոլոր գործընթացները լիովին կընթանան Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Պահանջում ենք իշխանություններից՝ զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից և քաղաքական հետապնդումներից», - հայտարարեց Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսից բացի, Փաշինյանի հրաժարականը պահանջող արքեպիսկոպոսը տեղեկացրեց, որ հանդիպել է նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ի անդամներին։ Չբացառեց, որ հանդիպում կունենա նաև հենց Գագիկ Ծառուկյանի հետ. - «Կունենանք, հավանաբար»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել