Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Այդ մասին հայտնում են նրա պաշտպաններ Վահե Եփրիկյանը և Արամ Վարդևանյանը:
«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի` մեր պաշտպանյալի` Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառելով որպես խափանման միջոց միայն տնային կալանքը»,- նշել են նրանք:
Հիշեցնենք, որ Հայկ Շամիրյանը ձերբակալվել էր երեկ երեկոյան։ Թե ինչ գործով, դեռևս հայտնի է։
comment.count (0)