Հոսանք չկա, գազ չկա, մայրուղու փոխարեն գետն է հոսում Թումանյանի հատվածում. համայնքի բնակիչ |azatutyun.am|
13:22 - 26 մայիսի, 2024

Հոսանք չկա, գազ չկա, մայրուղու փոխարեն գետն է հոսում Թումանյանի հատվածում. համայնքի բնակիչ |azatutyun.am|

azatutyun.am: Լոռու մարզի Թումանյան քաղաքից «այս պահին հնարավոր չէ դուրս գալ»։ «Ազատության» հետ զրույցում ասել է համայնքի բնակիչներից «Արտեմի» հյուրատան հիմնադիր Անուշ Նավասարդյանը:

«Գետը քշել, տարել է մայրուղու զուգահեռ եղած բոլոր շինությունները, խանութները, սննդի կետերը, Թումանյանի հատվածում մայրուղին գնում է գետին զուգահեռ, հիմա ջուրն է հոսում ճանապարհով: Հնարավոր չէ այս պահին քաղաքից դուրս գալ, ճանապարհը երկու կողմից վնասվել է»,- ասել է նա։

Անուշ Նավասարդյանի խոսքով իրենք հյուրեր ունեն, որոնք իրենց հետ միասին շրջափակված են մնացել։

«Հոսանք չկա, գազ չկա, հեռախոսս լիցքավորված էր, դրա համար եմ կարողանում Ձեզ հետ խոսել: Մեր հյուրատունը բարձր է, չի տուժել, բայց ներքևում հողատարածք ունեինք, չկա, ջրի տակ է»,- ներկայացրել է տեղի բնակիչը։

Անուշ Նավասարդյանը տուժածների մասին տվյալներ չունի, ասում է՝ շատերին զանգահարում է, չի ստացվում միանալ:

Լուսանկարը՝ ՆԳՆ փրկարար ծառայություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել