Լոռու մարզպետը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղարը և Ալավերդի համայնքի ղեկավարը հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից  առավել տուժած Սանահին կայարան թաղամաս  և Թումանյան փողոց․ Լոռու մարզպետարան
16:25 - 15 հունիսի, 2024

Լոռու մարզպետը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղարը և Ալավերդի համայնքի ղեկավարը հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից  առավել տուժած Սանահին կայարան թաղամաս  և Թումանյան փողոց․ Լոռու մարզպետարան

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը  հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից  առավել տուժած Սանահին կայարան թաղամաս  և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների և տեղի տնտեսվարողների հետ։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։ 

«Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ:

Մարզպետ Արամ Ղազարյանը նրանց տեղեկացրել է աղետի գոտու բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին:

Մարզպետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջիկայում փոխհատուցման հստակ ծրագրեր կառաջարվեն՝ ուղղված ինչպես բնակիչներին, այնպես էլ՝ տնտեսվարողներին։

Քանի որ արդեն գործարկվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը, մարզպետը, բնակիչներին հորդորել է  նաև զգոնություն ցուցաբերել։

Քաղաքացիներն իրենց շնորհակալությունն են հայտնել ամենօրյա հոգածության և  աջակցության լայնածավալ աշխատանքների համար», նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել