Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:52 - 28 մայիսի, 2024

Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հրամանագիր է ստորագրել Սերգեյ Պետրոսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ նշանակելու մասին։ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Պետրոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել