Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր |armenpress.am|

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայ-գերմանական տնտեսական համագործակցության ներկա մակարդակին և դրանք զարգացման հեռանկարներին վերաբերող հացին ի պատասխան նշեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:  Նա կարևորեց վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող աշխատանքը և այդ հարցում երկրների միջև համագործակցությունը։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն այդ փոփոխությունը վաղուց սկսվել է։ Եթե մեկ քայլ առաջ նայենք, ապա կարևոր է ոչ միայն քամու էներգիան, այլև՝ ջրածնի էներգիան»,- շեշտեց Շտայնմայերը։ Գերմանիայի նախագահն ընդգծեց՝ կարևոր է ոչ միայն վերականգնվող էներգիայի ստեղծումն, այլև այլ տարածաշրջաններ դրա փոխադրումն ու այդ նպատակով հաղորդակցությունների ստեղծումը։«Եթե Հայաստանը կարող է այդպիսի ենթակառուցվածքներ ստեղծել, մենք դա ողջունում ենք»,-շեշտեց նա: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի համոզմամբ՝ հայ-գերմանական պատվիրակությունների միջև քննարկումներում չէին կարող չարծարծվել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, քանի որ ԵՄ-ի անդամ երկրներից հենց Գերմանիան է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներով գտնվում առաջին տեղում։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:08 - 31 մարտի, 2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխտակազմից։ Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային և գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը՝ նպատակ ունենալով ձևավորել նոր հեռանկարներ և ամրապնդել գործընկերային կապերը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ կառուցողական երկխոսության, փոխշահավետ նախաձեռնությունների և ամուր համագործակցության հիման վրա։ Հանդիպումների ավարտին երկու երկրների միջև ստորագրվել է համաձայնագրեր: Ըստ այդմ՝ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր, որը հայկական կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը: Ստորագրվել է նաև «Երևան և Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ» համաձայնագիր, որը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունը:
16:02 - 31 մարտի, 2025
Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի աջակցությունը տարբեր ոլորտներում կայուն զարգացումը խթանելու համար. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի աջակցությունը տարբեր ոլորտներում կայուն զարգացումը խթանելու համար. Վահագն Խաչատուրյան

Երևանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին՝ խթանելու կայուն տնտեսական և սոցիալական զարգացումը բազմաթիվ առաջնահերթ ոլորտներում՝ ներառյալ կրթությունը, վերականգնվող էներգիան, ենթակառուցվածքները։  Այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։  Հանրապետության նախագահի խոսքով՝ Գերմանիայի նախագահի այցը Հայաստան ևս մեկ անգամ վկայում է ինչպես երկու ժողովուրդների բարեկամության, այնպես էլ Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կարևորության մասին։  «Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկել տարբեր բնագավառներում հայ-գերմանական ներկա համագործակցությանն առնչվող հարցեր»,-իր ելույթում նշել է Վահագն Խաչատուրյանը։ ՀՀ նախագահի խոսքով՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին։  «Գոհունակությամբ արձանագրել ենք, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում»,-ընդգծել է Խաչատուրյանը։  Հանրապետության նախագահը նաև նշել է, որ Երևանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին՝ խթանելու կայուն տնտեսական և սոցիալական զարգացումը բազմաթիվ առաջնահերթ ոլորտներում՝ ներառյալ կրթությունը, վերականգնվող էներգիան, ենթակառուցվածքները։ «Երախտագիտությունս եմ հայտնել նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին Գերմանիայի աջակցության համար»,-շեշտել է ՀՀ նախագահը։ Վահագն Խաչատուրյանը հավելել է, որ Գերմանիայի նախագահի հետ քննարկվել են նաև Հայաստանի խորացող հարաբերությունները Եվրոպական միության հետ, որի համատեքստում ընդգծվել է Գերմանիայի դերի կարևորությունը։ Խաչատուրյանի փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի՝ շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային նորմերի և բոլոր երկրների ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքների հարգման վրա։ «Կարևորել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետևողական աջակցությունը։ Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները՝ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-նշել է ՀՀ նախագահը։
15:36 - 31 մարտի, 2025
Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. ՀՀ նախագահը՝ Չեռնոգորիայի դեսպանին

Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. ՀՀ նախագահը՝ Չեռնոգորիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա Սիմիչևիչը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:«Չեռնոգորիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, նաև պայմանավորված պատմական անցյալով: Միևնույն ժամանակ, մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը:Դեսպան Սիմիչևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Լիովին համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք նվիրված աշխատել ենք՝ ընդլայնելու մեր համագործակցությունը և որոշակի նշանակալի քայլեր ենք կատարել այդ ուղղությամբ, սակայն դեռևս բավական չօգտագործված ներուժ կա առավել ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը»,- նշել է դեսպանը և վստահեցրել, որ կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները: Երկու երկրների հարաբերությունների սերտացման տեսանկյունից կարևորվել են ինչպես բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության առաջմղման ուղղությամբ ջանքերի ներդրումը:Կողմերը երկուստեք ընդգծել են կրթության, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման ուղղությամբ քայլերի նախաձեռնման անհրաժեշտությունը:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա իրադրության և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահն առանձնահատուկ ընդգծել է վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ հայաստանյան կողմի սկզբունքային դիրքորոշման առկայությունը:
17:46 - 28 մարտի, 2025
Երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններն ավելի են զարգանում և խորանում. Հունաստանի դեսպանը՝ ՀՀ նախագահին

Երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններն ավելի են զարգանում և խորանում. Հունաստանի դեսպանը՝ ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:   Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ:   «Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար: Հայաստանը բարձր է գնահատում պատմականորեն սերտ հարաբերությունները Հունաստանի հետ՝ որոնց ակունքները վաղեմի են և ամուր՝ հիմնված փոխադարձ խոր համակրանքի, աջակցության և համերաշխության վրա»,- ասել է նախագահը:   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօր ավելի են զարգանում և խորանում»:   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության լայն օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ արվող քայլերը:   Անդրադարձ է կատարվել մասնավորապես կրթության, ինչպես նաև սպայական կրթության ոլորտներում առկա լավագույն փորձի փոխանակման հետագա խթանման հեռանկարներին:   Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հունաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում և միջազգային այլ հարթակներում առկա սերտ համագործակցության ընդլայնման՝ այդ թվում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:  
19:42 - 27 մարտի, 2025
Դեսպանը ՀՀ նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահի՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու հրավերը

Դեսպանը ՀՀ նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահի՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու հրավերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման մեկնարկին դեսպանը նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու հրավերը: Հանրապետության նախագահը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին դարձել է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակում են զարգանալ ու ընդլայնվել: Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահը դրական է գնահատել երկրների ղեկավարությունների կողմից գործակցության սերտացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև դեսպանի անձնական արդյունավետ աշխատանքը: Դեսպան Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ խոսքերի համար և նշել, որ հնարավորինս իր կարողությունները ներդնում է երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման գործում: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական, բարձր տեխնոլոգիական և հարակից ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին: Կողմերն ընդգծել են ինչպես ընթացիկ համատեղ ծրագրերի առաջմղման կարևորությունը, այնպես էլ՝ առաջիկա գործակցության հետագա ընդլայնումը՝ տնտեսական, այլընտրանքային էներգիայի և այլ ոլորտներում: ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների համար ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերի շարունակականությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը և հաստատակամորեն շարժվում է այդ ուղով: Այս համատեքստում դեսպան Նարիման Ալ-Մուլլան վերահաստատել է ԱՄԷ պատրաստակամությունը հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից:  
18:44 - 27 մարտի, 2025
Լիահույս եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. ՀՀ նախագահ

Լիահույս եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Լիահույս եմ, որ գալիք տարին Իրանի ժողովրդի համար կնշանավորվի նոր ձեռքբերումներով, իսկ Հայաստանի և Իրանի միջև ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ նորանոր հաջողություններ արձանագրելով ամենատարբեր ոլորտներում: Հայաստանը մեծապես կարևորում է քաղաքակրթական ընդհանրությունների, բարիդրացիության և փոխվստահության վրա հիմնված հայ-իրանական բազմադարյա կապերը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»,- ասվում է ուղերձում: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Լիահույս եմ, որ նոր տարին Իրանի համար կդառնա տնտեսական կայունության և առաջընթացի տարի, իսկ մեր երկրների արդյունավետ և սերտ համագործակցության շնորհիվ կշարունակեն կյանքի կոչվել տարբեր ոլորտներին առնչվող պայմանավորվածություններն ու նախագծերը: Հայաստանը բարձր է գնահատում երկկողմ բարեկամական հարաբերությունների առկա մակարդակը՝ կարևորելով համատեղ ջանքերի գործադրմամբ փոխգործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում: 
19:11 - 20 մարտի, 2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին։Հանդիպման մեկնարկին դեսպան Այազովը Հանրապետության նախագահին է փոխանցել թուրքմեն ժողովրդի առաջնորդ, Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերը՝ մասնակցելու Աշգաբաթում ընթացիկ տարվա դեկտեմբերին նշվող՝ «Խաղաղության և վստահության միջազգային տարի» խորագրով համաժողովին՝ նվիրված Թուրքմենստանի մշտական չեզոքության վերաբերյալ ՄԱԿ ԳԱ բանաձևի 30-ամյակին:Այնուհետև, դեսպանն անդրադարձ է կատարել երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային համագործակցության և տնտեսական կապերի ընդլայնման հարցերին, ընդգծել այս ամիս Երևանում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի կարևորությունը՝ երկկողմ օրակարգի առաջ մղման գործում:Հանրապետության նախագահը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական և կառուցողական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, հավելել, որ Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը ու կարևորել երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը։
19:12 - 13 մարտի, 2025
ՀՀ նախագահը շնորհավորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի առթիվ |armenpress.am|

ՀՀ նախագահը շնորհավորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի առթիվ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի կապակցությամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին շնորհավորական նամակ է հղել։ Այս մասին նշված է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ, մասնավորապես, նշված է, որ ՀՀ նախագահը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին մաղթել է շուտափույթ ապաքինում։ «Մաղթում եմ շուտափույթ ապաքինում և Ձերդ Սրբության առողջության համար համայն աշխարհից հնչող աղոթքներին։ Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական սերտ կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր և մշակութային ժառանգության վրա խարսխված միջպետական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում։  Երախտապարտ ենք Ձերդ Սրբության խաղաղության ուղերձների համար՝ ուղղված հայ ժողովրդին։ Աշխարհում ահագնացող պատերազմների և բռնությունների պայմաններում, առավել քան երբևէ, պետք է հետևել արդարության և համերաշխության, ժողովուրդների հաշտեցման Ձերդ Սրբության կոչերին»,-նշված է ուղերձում։ ՀՀ նախագահն իր ուղերձում նաև վստահություն է հայտնել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նվիրական ու վեհ առաքելությունը կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը։ «Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»,-ասված է ուղերձում։ 
17:02 - 13 մարտի, 2025
Միայն կարծրատիպերից ազատ հասարակությունում յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր ողջ ներուժը․ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Միայն կարծրատիպերից ազատ հասարակությունում յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր ողջ ներուժը․ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։Շնորհավորական ուղերձում նշված է․«Սիրելի՛ կանայք,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, հոգատարությամբ և գնահատանքով:Մարտի 8-ը ոչ միայն լավ առիթ է հերթական անգամ մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու մեր կանանց հանդեպ, ինչը պետք է լինի ամենօրյա սովորական երևույթ, այլև հնարավորություն անդրադարձ կատարելու հասարակությունում կանանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության կարևորությանը:Ցանկացած հասարակության զարգացում պայմանավորված է նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ և հավասար հնարավորությունների ընդլայնմամբ: Խտրականության վերացումը, հավասար վարձատրությունը և առաջխաղացման արդար պայմանները համընդհանուր արժեքներ են:Այս տեսանկյունից պիտի նշենք, որ ուրախալի է տեսնել, թե ինչպես են որոշումների կայացման բազմաթիվ հարթակներում կանայք իրենց ձայնը հնչեցնում քաղաքական, տնտեսական, կառավարչական և այլ ոլորտներում:Միայն կարծրատիպերից ազատ հասարակությունում յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր ողջ ներուժը, անկախ բնակության վայրից, տարիքից կամ կրթական մակարդակից: Սա պետք է ուղենիշ լինի բոլորիս համար և խթանի կանանց ձեռներեցության, մասնագիտական զարգացման և կրթության հասանելիության ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:Մեր քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում հայ կինը եղել է մեր ազգային արժեհամակարգի, մշակութային ժառանգության և ընտանեկան միասնության երաշխավորը: Այսօր, նոր ու տարաբնույթ մարտահրավերների պայմաններում, մեր կանայք շարունակում են լինել Հայաստանի զարգացման շարժիչ ուժը:Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր,Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում երջանկություն, շարունակական հաջողություններ, ընտանեկան սեր ու ջերմություն և խաղաղություն»։
12:40 - 08 մարտի, 2025
Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ՝ մտքեր են փոխանակելով տարածաշրջանային և գլոբալ անցուդարձերի վերաբերյալ

Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ՝ մտքեր են փոխանակելով տարածաշրջանային և գլոբալ անցուդարձերի վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների և բարձր ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։Մասնավորապես նախագահը զրույցներ է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի, Դոմինիկանայի նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադերի, ինչպես նաև միջոցառման մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների հետ:Զրույցների ընթացքում պետությունների ղեկավարներն ու բարձր ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ անցուդարձերի, միջազգային զարգացումների միտումների, առկա մարտահրավերների և դրանց կանխարգելման ուղիների որոնման վերաբերյալ:
16:25 - 02 մարտի, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։Հանդիպման ընթացքում համընդգրկուն անդրադարձ է կատարվել Արգենտինայի ներկայիս տնտեսական իրավիճակին և Արգենտինայի նախագահի գլխավորած կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացին։ Պետությունների ղեկավարները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի հստակ դիրքորոշումը խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ և այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու դրանց խթանման միջոցները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում գործընկերության ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը։Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրավիրել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին պատեհ պահի այցելել Հայաստան։
14:50 - 28 փետրվարի, 2025