Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել երկրի ԵՄ ձգտումներին համապատասխան. ֆոն դեր Լայեն
 |azatutyun.am|
15:05 - 16 հունիսի, 2024

Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել երկրի ԵՄ ձգտումներին համապատասխան. ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և կոչ արել Վրաստանի կառավարությանը գործել երկրի ԵՄ ձգտումներին համապատասխան։

«Ես խորապես հարգում եմ Ձեր հանձնառությունը Վրաստանի եվրոպական ապագայի հանդեպ։ Վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը պաշտպանում է այս ճանապարհը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել դեպի Եվրամիությանը նկրտումներին համապատասխան»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում:

Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է քննարկել վրացիների համար մուտքի արտոնագրերի պահանջների վերականգնման հարցը։ Բրյուսելը նման քայլի է դիմում` ի պատասխան «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, որը Վրաստանի իշխող ուժն ընդունել է՝ չնայած շաբաթներ տևած բազմահազարանոց բողոքի ցույցերին, միջազգային նախազգուշացումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել