Սալոմե Զուրաբիշվիլի

Սալոմե Զուրաբիշվիլի (մարտի 18, 1952, Փարիզ), Վրաստանի նախագահ, վրացի պետական և քաղաքական գործիչ, «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ:

Նախկինում եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Ներկայումս երկքաղաքացի է և ունի միաժամանակ և՛ Վրաստանի և՛ Ֆրանսիայի Հանրապետությունների անձնագիր:

Վրաստանում նոր նախագահի երդմնակալության արարողությունն է. Զուրաբիշվիլին հայտարարեց՝ կհեռանա
 |azatutyun.am|

Վրաստանում նոր նախագահի երդմնակալության արարողությունն է. Զուրաբիշվիլին հայտարարեց՝ կհեռանա |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանում սկսվել է նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, ում լեգիտիմությունը չեն ճանաչում երկրի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը։ Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին քիչ առաջ հաստատել է, որ կլքի նախագահական նստավայրը։ Նա ելույթ է ունեցել Օրբելիանիի նախագահական նստավայրի առջև, որտեղ քաղաքացիներ են հավաքվել։ Զուրաբիշվիլին, որ այստեղ է գիշերել, ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր, որ չի հեռանալու։ Ընդդիմադիր կուսակցությունները շեշտել են, որ կշարունակեն նրան համարել օրինական նախագահ նույնիսկ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո։ Իսկ իշխող «Վրացական երազանքը» բանտով էր սպառնացել Զուրաբիշվիլիին։ Սահմանադրության համաձայն՝ գործող նախագահի լիազորությունները դադարեցվում են պետության նոր ղեկավարի երդմնակալությունից հետո։
11:43 - 29 դեկտեմբերի, 2024
Վրաստանի նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ նախագահ. Զուրաբիշվիլի
 |aliq.ge|

Վրաստանի նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ նախագահ. Զուրաբիշվիլի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույց է տվել բրիտանական Rest Is Politics փոդքաստին՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությանը։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Կղավելաշվիլիի երդմնակալությունը իրավական ուժ չունի, ուստի ինքը մնում է նախագահ և շարունակում է աշխատել։ Հարցին, թե ինչ է նախատեսում անել կիրակի օրը, երբ տեղի է ունենալու Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, նախագահը պատասխանել է՝ դա հայտնի կդառնա դեկտեմբերի 29-ին։ «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ դա պարզ կդառնա դեկտեմբերի 29-ին: Կիրակի օրվա մասին ամենակարևորն այն է, որ ինչպես նախագահական ընտրությունները, այնպես էլ երդմնակալությունը իրավական ուժ չունեն՝ ուստի ես մնում եմ նախագահ և շարունակում աշխատել։ Սա այն է, ինչ պետք է իմանան բոլորը», — ասել է նախագահը:
19:29 - 27 դեկտեմբերի, 2024
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար |tert.am|

Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար |tert.am|

tert.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկ շաբաթ ժամանակ է տվել երկրի կառավարությանը՝ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։ Այս մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան՝ ելույթ ունենալով Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ: Ելույթ ունենալով Թբիլիսիում` նախագահը կոչ է արել «Վրացական երազանք»-ի ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին և իշխող կուսակցության մյուս առաջնորդներին բանակցել նոր ընտրությունների ամսաթիվ նշանակելու շուրջ։ Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլիին չի ցանկանում մինչև դեկտեմբերի 29-ը (նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության օր) վայր դնել լիազորությունները և լքել նստավայրը։ Նա հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը համարում է ոչ լեգիտիմ։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա նրա համար քրեական պատասխանատվություն կառաջացնի։ 
09:51 - 23 դեկտեմբերի, 2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի |armenpress.am|

Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի |armenpress.am|

armenpress.am: Եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա նրա համար քրեական պատասխանատվություն կառաջացնի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին բավականաչափ խելամտություն կունենա և՛ քրեական օրենսգիրքն անձամբ չխախտելու, և՛ ոչ ոքի թույլ չտալու խախտել այնպիսի նորմերը, որոնք նախատեսում են երկարաժամկետ ազատազրկում»,-ասել է Կոբախիձեն։  Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ոչ ոք չի ցանկանում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, բայց եթե նա, այնուամենայնիվ, գնա այս քայլին, կդատապարտի իրեն և բոլոր այն մարդկանց, ովքեր իր կողքին կլինեն երկրի ղեկավարի նստավայրում. պետություն. Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:10 - 22 դեկտեմբերի, 2024
Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է. ԵՄ քաղգործիչներ
 |aliq.ge|

Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է. ԵՄ քաղգործիչներ |aliq.ge|

aliq.ge: Եվրոպացի քաղաքական գործիչները քննադատել են «Վրացական երազանք»-ին՝ նախագահի պաշտոնում Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրելու կապակցությամբ։ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթի խոսքով «իշխող կուսակցությունը խորացնում է պառակտումը Վրաստանում, ծրագրում է հեղաշրջում՝ ոչնչացնում լիբերալ ժողովրդավարությունը: Ռոթն ընդգծել է՝ «Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է»: «Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի «ընտրությունը» Վրաստանի բոլոր սահմանադրական ինստիտուտների «գլաիխշալտունգ» է (Gleichschaltung-ֆաշիստների կողմից ստեղծված տերմինն է՝ նկարագրելու տոտալիտար ռեժիմի ամրապնդումը Գերմանիայում-հեղ.)», — X-ում գրել է Ռոթը: Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն գրել է, որ «Իվանիշվիլին շարունակում է գրավել պետությունը»։ «Այսօր Վրաստանում իրական ընտրություններ տեղի չունեցան, այն, ինչին ականատեղ եղանք, ֆարս էր, ինչպես Ռուսաստանում, Բելառուսում և այլ ավտորիտար պետություններում»,- գրել է լիտվացի քաղաքական գործիչը. նա դեկտեմբերի 11-13-ը ևս վեց պատգամավորների հետ Վրաստան էր ժամանել: Յուկնևիչենեն հավելել է՝ «Վրաստանում միակ լեգիտիմ պաշտոնյան նախագահը Զուրաբիշվիլին է՝ ընտրված ազատ ընտրությունների արդյունքում»:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
12:25 - 15 դեկտեմբերի, 2024
Զուրաբիշվիլին չի ճանաչում նախագահական ընտրությունների օրինականությունը
 |azatutyun.am|

Զուրաբիշվիլին չի ճանաչում նախագահական ընտրությունների օրինականությունը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերահաստատել է՝ որ չի ճանաչում երեկվա նախագահական ընտրությունների օրինականությունը։ «Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել. ոչինչ չի եղել»,- ասել է նա՝ դիմելով նախագահական նստավայր իրեն աջակցություն հայտնելու համար եկած քաղաքացիներին։ Ավելի վաղ X սոցիալական ցանցում նախագահը ընտրական գործընթացն անվանել էր «ժողովրդավարության ծաղր»։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ տեղի ունեցածը չի խանգարի Վրաստանին գնալ եվրոպական ճանապարհով։ Նախագահը նաև հիշեցրել է, որ ուղիղ մեկ տարի առաջ երկիրը ստացավ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, իսկ 2023 թվականի դեկտեմբերի 14-ը պատմության մեջ մտավ որպես «համաձայնության, ժողովրդական ուրախության և մեծ հույզերի օր»։ «Մեկ տարվա ընթացքում կառավարող մեկ կուսակցությունը ոչնչացրեց այս ոսկե հնարավորությունը և կառուցեց ռեպրեսիվ ավտորիտար ռեժիմ»,- գրել է Զուրաբիշվիլին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
10:06 - 15 դեկտեմբերի, 2024
Իմ ասած «հայկական կարուսելը» որևէ էթնիկ նշանակություն չունի․ Սալոմե Զուրաբիշվիլի |hy.armradio.am|

Իմ ասած «հայկական կարուսելը» որևէ էթնիկ նշանակություն չունի․ Սալոմե Զուրաբիշվիլի |hy.armradio.am|

hy.armradio.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո իր արած հայտարարությանը, ըստ որի՝ ընտրությունները կեղծելու տարբեր միջոցներ, այդ թվում, այսպես կոչված՝ հայկական կարուսել է կիրառվել: Նախագահը պարզաբանել է՝ իր ասած հայտարարության մեջ ոչ մի էթնիկ հարց չի եղել: «Ուզում եմ դիմել հայկական ծագում ունեցող քաղաքացիներին և մեր հարևան հայերին, որոնց շրջանում ևս առկա է ռուսական քարոզչությունը, իմ ասած «հայկական կարուսելը» որևէ էթնիկ նշանակություն չունի։ Սա այն եզրույթն է, որը ես լսել եմ, երբ առաջին անգամ Շևարդնաձեի ղեկավարման ժամանակ եկա Վրաստան։ Այն գործածվել է նաև Սաակաշվիլու օրոք։ Եվ եթե ես չեմ սխալվում, Հայաստանում այն կոչում են «վրացական կարուսել»։ Սրանում էթնիկ հարց չկա»,- ասել է Զուրաբիշվիլին։
12:40 - 06 դեկտեմբերի, 2024
Վրաստանի ՍԴ-ն հրաժարվել է քննել ընտրությունների արդյունքների չեղարկման հարցը
 |azatutyun.am|

Վրաստանի ՍԴ-ն հրաժարվել է քննել ընտրությունների արդյունքների չեղարկման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է վարույթ ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և մի շարք ընդդիմադիր պատգամավորների հայցերը, որոնցով նրանք պահանջում էին անվավեր ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Որոշման օգտին քվեարկել են Սահմանադրական դատարանի 9-ը անդամներից 7-ը։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին հաստատեց ընդդիմության և նախագահի կողմից չճանաչված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, համաձայն որի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին չորրորդ ժամկետն անընդմեջ։ Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերից ոչ մեկը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ։ Ընտրությունների արդյունքները չի ընդունում նաև երկրի նախագահը։ Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նոր քվեարկություն և խախտումների միջազգային հետաքննություն՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին և դատական համակարգին։
16:09 - 03 դեկտեմբերի, 2024
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ինքը կմնա նախագահի պաշտոնում

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ինքը կմնա նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ինքը կմնա նախագահի պաշտոնում։  Նշենք, որ Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին, իսկ նախագահական ընտրությունների օր է նշանակվել դեկտեմբերի 14-ը։ «Ես լինելու եմ այս քաղաքական գործընթացի ղեկին, մնալու եմ որպես ձեր նախագահ։ Չկա լեգիտիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող ընտրել նոր նախագահ, չի կարող լինել երդմնակալություն, և իմ մանդատը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի օրինական ընտրված խորհրդարան, որը լեգիտիմ կերպով կընտրի ինձ փոխարինողին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ չի ճանաչում երկրում կայացած ընտրությունների արդյունքները: Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել էր «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։
21:35 - 30 նոյեմբերի, 2024
Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացյալ ընդդիմության մասնակցությամբ արտակարգ ճեպազրույցում։ «Այսօր ավարտվում է Եվրոպայից դեպի Ռուսաստան ճանապարհը։ Ես ուզում եմ դիմել հասարակությանը, պետական ​​պաշտոնյաներին. եկել է ժամանակը, որ մտածեք, թե ինչպիսի ապագա եք թողնում ձեր երեխաներին ձեր երեխաներն ինչ են մտածելու վաղը և մյուս օրը, երբ նրանք ապրեն ձեր որոշումների արդյունքում, ես հասկանում եմ, որ նման երկրում շատ դժվար է, շատ դժվար է, երբ պայմանները նման են իբր տնտեսապես զարգացող երկրում»,- ասել է Զուրաբիշվիլին։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հինգշաբթի ավելի վաղ ասել էր, որ Վրաստանը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը, և երկիրը նույնպես հրաժարվում է ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։
22:52 - 28 նոյեմբերի, 2024
Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների խախտումների մասին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան
 |news.am|

Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների խախտումների մասին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան |news.am|

news.am: Վրաստանի նախագահը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների խախտումների մասին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան։ «Ոչ թե նրա համար, որ հավատում եմ Սահմանադրական դատարանին, այլ որովհետեւ ուզում եմ փորձել այն դատավորների խիղճը, որոնք կկանգնեն ընտրության առջեւ, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում լինել, եւ որ ուղղությամբ պետք է շարժվի այս երկիրը»,- ասել է Զուրաբիշվիլին։ Նախագահը բողոքարկել է ընտրությունները գաղտնի քվեարկության զանգվածային խախտումների պատճառով, խոսքն այն ընտրաթերթիկների մասին է, որոնց հակառակ կողմից երեւացել է սեւ շրջանակ ընտրված կուսակցության կողքին։ Զուրաբիշվիլու գնահատմամբ՝ խախտվել է նաեւ ընտրողի քվեարկության իրավունքը, այս դեպքում՝ արտասահմանում վրացի միգրանտների քվեարկության կազմակերպման գծով։
13:32 - 19 նոյեմբերի, 2024
Զուրաբիշվիլին կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել
 |panorama.am|

Զուրաբիշվիլին կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել |panorama.am|

panorama.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վստահ է, որ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելով երկիրը կկարողանա դուրս գալ ներկայիս քաղաքական ճգնաժամից։ Վրաստանի նախագահի հայտարարությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է եվրոպական ութ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Գերմանիայի օրենսդիրները։ «Դատելով ԿԸՀ-ի (Վրաստանի) ղեկավարի հայտարարություններից՝ պարզ է, թե ինչ որոշում կկայացնի ԿԸՀ-ն։ Այստեղ անակնկալներ չեն կարող լինել։ Ճգնաժամն ակնհայտ է, և մեր ընկերներն այստեղ են՝ ուղիներ գտնելու։ Վրաստանը դուրս կգա այս ճգնաժամից... Մենք կվերադառնանք նոր ընտրությունների, որպեսզի երբ ժամանակը գա, Վրաստանը ստանա լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ կառավարություն և սա մեր ճանապարհն է դեպի կայունություն, ժողովրդավարություն և Եվրոպա»,-ասել է Զուրաբիշվիլին:
17:02 - 11 նոյեմբերի, 2024