Հայաստանի մարզերում 6 նոր բուժհաստատություններ են կառուցվելու. նախարարը ներկայացրեց նախագծերը |armenpress.am|
06:01 - 15 հունվարի, 2020

Հայաստանի մարզերում 6 նոր բուժհաստատություններ են կառուցվելու. նախարարը ներկայացրեց նախագծերը |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի մարզերում նախատեսվում է կառուցել 6 նոր բուժհաստատություն, ևս 4-ը վերանորոգել: Հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի ցանկն արդեն պատրաստ է. մարզերում իրականացվելու է 10 ծրագիր:

Նախարարը ներկայացրեց մարզերին վերաբերվող ծրագրերը. «Չարենցավանի բժշկական կենտրոնում կատարվելու է մասնակի վերանորոգում: Լոռու մարզում կառուցվելու է «Տաշիր» բժշկական կենտրոնը, որը կատարվելու է «Տաշիր» հիմնադրամի միջոցով, սակայն նախագիծը նախարարությունն է մշակում: Այդ նպատակով 31 միլիոն դրամ ծախսելու ենք»:

Թորոսյանը նշեց, որ Ծաղկահովիտում և Արթիկում նախատեսվում է կառուցել առողջության կենտրոններ, ինչպես նաև Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել «Նաիրի» բժշկական նոր կենտրոն:

Ըստ նախարարի` վերակառուցվելու են Աշտարակի, Թալինի, Սիսիանի, Վաղարշապատի և Մասիսի բժշկական կենտրոնները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել