azatutyun.am: Ֆրանսիայում այսօր անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Լրատվամիջոցները հաղորդում են, որ ընտրական տեղամասերը բացվել են և քվեարկություն է ընթանում:
Ընտրությունների այս փուլով վճռվելու է Ազգային ժողովի 577 տեղերից 501-ի հարցը: Քվեարկությամբ պարզ կդառնա նաև, թե ով է լինելու երկրի հաջորդ վարչապետը:
Հունիսի 30-ին անցկացված առաջին փուլի արդյունքներով՝ առաջատարն է Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, երկրորդը ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է՝ 28 տոկոսով։ Նախագահ Էմանյուել Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը ստացել է 20 տոկոս՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)