Բադասյանը ներկայացրեց դատական համակարգում բարեվարքության մեխանիզմների ներդրման պատճառները |armenpress.am|
14:47 - 10 դեկտեմբերի, 2019

Բադասյանը ներկայացրեց դատական համակարգում բարեվարքության մեխանիզմների ներդրման պատճառները |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Հայաստանի դատական համակարգում բարեվարքության մեխանիզմների ներդրման պատճառները:


Այս մասին Բադասյանը նշեց դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու այն դիտարկումներին, որ ճնշում կա դատական համակարգի վրա:

«Չգիտեմ պարոն Ռշտունին ինչ նկատի ունի: Եթե նկատի ունի մեր ներդրվող բարեվարքության մեխանիզմները, որոնք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանում են, ապա, կարծում եմ, որ հանրությունն իրավունք ունի իմանալու` արդյոք քրեական գործ քննող դատավորը քրեական հեղինակության հետ հանդիպումներ է ունենում, հետո գալիս է դատական նիստերի դահլիճ ու լուրջ դեմքով արդարադատություն է իրականացնում, թե ոչ: Իրավունք ունենք իմանալու, արդյոք կոռումպացված որևէ պաշտոնյայի հետ շփումներ ունենում է, թե ոչ»,- ասաց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել