civilnet.am: Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունից հետո ստվերից դուրս է եկել շուրջ 21 հազար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր․ կառավարության փետրվարի 23-ի նիստի ընթացքում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ 15 392 քաղաքացի ներկայացրել է վարձակալությանը վերաբերող շուրջ 21 հազար հայտարարագիր։
«Մենք նայել ենք՝ արդյոք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի հետ և 90 տոկոսից ավելին չեն համընկնում։ Այսինքն, մեր օրենքը գործել է և շուրջ 21 հազար ստվերից դուրս եկած վարձակալության հարաբերություններ կան»,- ասել է Բադասյանը։
Ըստ օրենքի փոփոխության՝ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։
comment.count (0)