Նոր ԱԷԿ կառուցելու հեռանկար չի քննարկվում, գործող էներգաբլոկը կարող է աշխատել նախ մինչև 2026 թվականը. Պապիկյան |aysor.am|
09:18 - 10 դեկտեմբերի, 2019

Նոր ԱԷԿ կառուցելու հեռանկար չի քննարկվում, գործող էներգաբլոկը կարող է աշխատել նախ մինչև 2026 թվականը. Պապիկյան |aysor.am|

aysor.am։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը առաջիկայում նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկում:

«Հիմա այս էներգաբլոկը կարող է իր գործունեությունը շարունակել նախ մինչև 2026 թվականը, մինչդեռ հնարավոր է այն շահագործել մինչև 2036 թվականը», - ասաց նախարարը:

Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով, ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը: Այս պահին ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է», - ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ հարցը կքննարկվի առաջիկա կառավարության նիստում՝ հավելելով.

«Մնացել են միայն իրավական գործողությունները, որ պիտի կատարվեն երկու կողմերից: Աշխատանքները ծանր են և, հաշվի առնելով օբյեկտի ու անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին: Դրա համար էլ անհրաժետություն է ավելանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում, այդ իսկ պատճառով մինչև 2020 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա հասցնել 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատաքները հասցնել ավարտին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել