Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ․ Իրանի պաշտպանության նախարար |civilnet.am|
11:31 - 21 մայիսի, 2025

Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ․ Իրանի պաշտպանության նախարար |civilnet.am|

civilnet.am: Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ։ Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։

«Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ»‎,- ասել է Նասիրզադեն։

Իրանի պաշտպանության նախարարը տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը համարել է Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկը։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն մայիսի 20-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել