Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայ շախմատիստը ամբողջ առաջնության ընթացքում մնացել է անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր:
Սոֆյա Բաղրամյանն էլ դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։
Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
comment.count (0)