Շախմատի Հայաստանի հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում |azatutyun.am|
09:37 - 21 նոյեմբերի, 2023

Շախմատի Հայաստանի հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում |azatutyun.am|

azatutyun.am: Շախմատի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է գրավել և բրոնզե մեդալ նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում։

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը 13 միավոր է վաստակել, 15-ական միավորով առաջին և երկրորդ տեղերում են, համապատասխանաբար, Սերբիան և Գերմանիան։

Առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 11-21-ը։

Կանանց մրցաշարում Հայաստանի թիմը 11-րդ տեղն է գրավել։ Հաղթել է Բուլղարիայի հավաքականը, որին հաջորդում են Ադրբեջանը և Ֆրանսիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել