armenpress.am: Հայաստանը ներկայացող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 3-րդն է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը 21 հնարավորից հավաքելով 15 միավոր՝ կիսեց 2-3-րդ տեղերը Հիկարու Նակամուրայի հետ, սակայն լրացուցիչ միավորներով գրավեց երրորդ տեղը:
Առաջին տեղում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ով հավաքեց 16 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը վերջին տուրում գերազանցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանային:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Զավեն Անդրիասյանը 32-րդն է, Տիգրան Պետրոսյանը`33-րդը, Շանթ Սարգսյանը` 38-րդը:
Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցեց Էլինա Դանիելյանը, որը 14-րդն է:
comment.count (0)