Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակը
10:40 - 24 օգոստոսի, 2024

Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակը

Ձերբակալվել են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանի գործող ռեժիմը հերթական անգամ ապօրինի գործողությունների է դիմել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նկատմամբ։

Քիչ առաջ, առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են ՀՀՄ կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամլո խոսնակ Հայկ Ստեփանյանը։ Տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն է»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել