Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանում վրաերթի է ենթարկվել երկու երեխա․ մեկը տեղում մահացել է, մյուսը հիվանդանոցում է։
Հիվանդանոցում գտնվող երեխայի վիճակը նորմալ է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»,- ասել է Աբրահամյանը։
Նրա խոսքով վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ «Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստանալուց հետո վարորդի արարքին կտրվի իրավական գնահատական»։
comment.count (0)