Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:
«Ինֆոքոմ»-ին այս մասին հայտել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
ՔԿ-ից դեռևս չեն մանրամասնում, թե ինչ գործի շրջանակում է եղել հարցաքննությունը։
Մեր տեղեկություններով՝ Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ։
comment.count (0)