Դատարանը երկարացրեց Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանքը |civilnet.am|
21:26 - 09 հունիսի, 2025

Դատարանը երկարացրեց Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանքը |civilnet.am|

civilnet.am: Հակակոռուպցիոն դատարանը ևս 2 ամսով երկարացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը: Աշոտյանը տնային կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 11–ը։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 16–ին։

Արմեն Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:

Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել