Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի մոտ
 |news.am|
11:27 - 26 սեպտեմբերի, 2024

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի մոտ |news.am|

news.am: Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են դադարեցնել ինստիտուտի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը:  Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք հանդիպում են պահանջում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Մինչ այս պահը քաղաքապետարանը չի արձագանքել աշխատակիցների պահանջին:

«Գործառույթը Երևանի քաղաքապետարանինն է, որը լուռ համաձայնությամբ այս հանցագործությոընը թույլ է տալիս։ Պետք է կասեցնի, սակայն չի կասեցնում, և պարզապես լուռ համաձայնությամբ թույլատրում է ապօրինի շինարարություն իրականացնել։ Օր օրի ավելի անտանելի է դառնում․ փոշի, աղմուկ։ Անհնար է դարձել ինստիտուտում աշխատելը»,- նշեց Ռոբերտ Հակոբյանը։

Ինստիտուտի աշխատակիցները նշում են, որ դատարանի վերջին որոշմամբ իրենց հարակից տարածքում շինարարությունը պետք է կասեցվեր, սակայն չի կասեցվել: Քաղաքապետարանի աշխատակիցներն էլ արձանագրել են դա, սակայն ոչինչ չեն նախաձեռնել: Ավելի ուշ քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից ընդունեցին Նուրբ օրգանական քիմիայի տնօրեն Սահակ Գասպարյանին, փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանին և իրավաբան Տիգրան Նախդալյանին: Այս պահին նրանք արդեն քաղաքապետարանում են: Առավել մանրամասն՝ տեսանյութում:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել