«Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով այս պահի դրությամբ տուժածներ չկան։ Այս մասին լագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նարեկ Սարգսյանի խոսքով, ովքեր եղել են ներսում, դուրս են եկել։ Հրդեհվում է 2500-3000 քմ տարածք, այրվում է կահույք, շինանյութ և տեխնիկա: Այս պահին հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը։
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն էլ հայտնել է, որ հրդեհը մեկուսացվել է։ Նրա խոսքով՝ հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել․ «Ըստ աշխատակիցների, նախնական տեղեկությամբ, հրդեհը բռնկվել է էլեկտրական հոսանքից․ հոսանքն անջատվել, միացել է, ապա հրդեհ է առաջացել։ Աշխատակիցները փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, հետո զանգահարել են փրկարար ծառայություն»։
Կամո Ցուցուլյանի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
comment.count (0)