ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը խոսելով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ ցուցադրելու թույլտվության մասին նշել է,- «Ժամանակին, երբ Հանրային հեռուստաընկերությունից գովազդը հանվեց, նպատակը գովազդային շուկայի վերաձևավորումն էր:
Որևէ մեկը չի ասում, որ Հանրայինում գովազդ չի կարող լինել, բայց երկու խնդիր կա այս հապճեպ ընդունված նախագծի հետ։ Առաջինը՝ ես կարծում եմ, որ եթե հեռարձակողների մասին նոր օրենք էր ընդունվելու, ապա գովազդի դրույթը կարող էր տեղ գտնել այնտեղ։ Երկրորդը՝ կարդացել եմ նախագիծը և կարծում եմ, որ կազմվել է ոչ մասնագետի կողմից, որում խախտվել է նաև իրավական ակտերի մասին օրենքը։ Մենք, որպես գլխադասային մարմին, նույնիսկ չենք ստացել օրենքը՝ կարդալու և կարծիք հայտնելու համար»։
comment.count (0)