Ալեքսանդր Սարգսյանը կրկին բուժման նպատակով մեկնել է Հայաստանից. ԱԱԾ-ն հաստատում է |armtimes.com|
11:32 - 27 մայիսի, 2019

Ալեքսանդր Սարգսյանը կրկին բուժման նպատակով մեկնել է Հայաստանից. ԱԱԾ-ն հաստատում է |armtimes.com|

armtimes.com։ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, կրկին մեկնել է Հայաստանից:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: «Նախաքննություն իրականացող մարմինը որոշ ժամանակով թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին՝ մեկնել արտեկիր՝ բուժման նպատակով»,- ասաց Գալստյանը։

Ալեքսանդր Սարգսյանը արդեն երկրորդ անգամ է ԱԱԾ-ի թույլտվությամբ մեկնում Հայաստանից: Նա մոտ երկու ամիս առաջ վարույթն իրականացնող մարմնի պահանջով վերադարձել էր Հայաստան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել