Հայ-թուրքական սահմանից ռուսներին հանելու որոշում այս պահին չկա. ԱԱԾ տնօրեն
 |azatutyun.am|
20:45 - 21 մարտի, 2025

Հայ-թուրքական սահմանից ռուսներին հանելու որոշում այս պահին չկա. ԱԱԾ տնօրեն |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու որոշում այս պահին չկա, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:

«2024 թվականի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի սահմանապահների կողմից։ Նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն՝ հայ-իրանական սահմանին, և մարտի մեկից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»,- նշեց ԱԱԾ տնօրենը:

2024-ի հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Փաշինյան-Պուտին կես ժամանոց հանդիպումից հետո Երևանը տեղեկացրեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուս սահմանապահները դուրս կգան Ագարակի անցակետից, և այնտեղ 2025-ի հունվարի 1-ից հսկողություն կիրականացնեն միայն Հայաստանի սահմանապահները։

2024-ի օգոստոսի 1-ից էլ ռուս սահմանապահները դուրս էին եկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել