Դուշանբեում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը․ մասնակցում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրենը
 |factor.am|
13:02 - 16 մայիսի, 2025

Դուշանբեում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը․ մասնակցում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրենը |factor.am|

factor.am: Դուշանբեում ընթանում է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը։ Սպուտնիկ-Տաջիկստանի հաղորդմամբ՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարներին։

Ռախմոնը բարձր է գնահատել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների համատեղ ջանքերը։ Հանդիպման հրապարակված կադրերից պարզ է դառնում է, որ ՀՀ ԱԱԾ  տնօրեն Արմեն Աբազյանը։

ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1997 թվականին։ Խորհրդի անդամներն են ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարները։ 

Նրանց թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը։ Թուրքմենստանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել