Կառավարությանն այսօրվա նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցները, շարժական ռադիոկայանները, ջերմային պատկերման տեսախցիկները և պլանշետներն ընդունեց որպես նվիրատվություն եւ դրանք ամրացրեց Ազգային անվտանգության ծառայությանը:
Նախագծից տեղեկանում ենք, որ նվիրաբերվում է 12 գույք՝ ընդհանուր 85,775,547 դրամ արժեքով։ Նվիրաբերվող գույքը ներառում է՝
3 հատ 2025 Toyota Hilux SR5 մակնիշի պարեկային մեքենա,
3 հատ Kenwood NX-3820GE տեսակի շարժական ռադիոկայան,
3 հատ NightRide Trailblazer տեսակի ջերմային պատկերման տեսախցիկ,
3 հատ Samsung Galaxy A8-32 պլանշետ։
Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
comment.count (0)