factor.am: Ֆրանսիայում Ամանորի գիշերը գրեթե հազար մեքենա է հրկիզվել, ոստիկանությունը բերման է ենթարկել 420 մարդու, իսկ 310 օրինախախտ գտնվում է կալանքի տակ։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հունվարի 1-ի առավոտյան հայտնել է 984 այրված մեքենայի մասին։
Գերատեսչության ղեկավար Բրունո Ռետայլոն պարզաբանել է, որ միջադեպերի մեծ մասը կապված է հրավառության արձակման հետ։ Կան նաև տուժածներ:
Լիոնում մանկասայլակի վրա հրավառության ընկնելու հետևանքով երկու տարեկան աղջիկը վնասվածքներ է ստացել դեմքի և աչքերի շրջանում։ Եվս մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է հրավառության հետ կապված դեպքից հետո։ Հեռուստաալիքն այս միջադեպից մանրամասներ չի հայտնել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)