Ստեղծվել է ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբ։ Այս մասին X-ի իր էջում գրում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբ է ձևավորվել:
Ջերմ շնորհավորանքներ պարոն Լորան Վոկեսին, ով ստանձնում է նախագահի պաշտոնը։
Շնորհակալություն 55 խորհրդարանականներին, ովքեր հավատարիմ են մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը», - նշված է գրառման մեջ։
comment.count (0)