Օրենքի խախտմամբ օտարված 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը
10:13 - 08 հունվարի, 2025

Օրենքի խախտմամբ օտարված 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը

2025 թվականի հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ 37 միլիոն 554 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։

«Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել վերոնշյալ հողամասի օտարման աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ:

Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցը»,- նշված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել