Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված հողամասերը վերադարձվել են պետությանը
14:23 - 28 դեկտեմբերի, 2024

Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված հողամասերը վերադարձվել են պետությանը

Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ  հողամասերը վերադարձվել են պետությանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից.

«2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 և 36/1 հասցեների հողամասերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող՝ 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26,700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող՝ 213 միլիոն 531 հազար 120 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26,400 քմ մակերեսով հողամասերի վերաբերյալ 2007 թվականին կայացված՝ լոտ 22 և լոտ 24 աճուրդներն ու կիրառել անվավերության հետևանքներ», - նշված է գլխավոր դատախազության հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել