Վարչապետն ու Bloomberg-ի Եվրոպական տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացման հարցեր
20:37 - 23 հունվարի, 2025

Վարչապետն ու Bloomberg-ի Եվրոպական տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև երկրի դիրքավորումը համաշխարհային տնտեսական համակարգում։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական կայունության ապահովման և տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ։

Կոնստանտին Կոցիասը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը միջազգային տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ՝ ընդգծելով Bloomberg-ի պատրաստակամությունը՝ աջակցելու երկրին միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել