Նիկոլ Փաշինյանն արձակուրդ կգնա, իսկ նրան կփոխարինի Տիգրան Խաչատրյանը
22:09 - 21 մայիսի, 2025

Նիկոլ Փաշինյանն արձակուրդ կգնա, իսկ նրան կփոխարինի Տիգրան Խաչատրյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «ՀՀ վարչապետին արձակուրդ տրամադրելու մասին», որում նշված է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մայիսի 22-23-ը ներառյալ:

2. Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել