Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին ժամը 17:00-ի դրությամբ
17:30 - 21 փետրվարի, 2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին ժամը 17:00-ի դրությամբ

Փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ 

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհները, Վանաձոր-Թումանյան, Ախուրյանից մինչև Բավրա, Դիլիջանի ոլորանները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով պարեկային ծառայության հետ համագործակցաբար։

Տիգրանաշենի ոլորանները և Արագածի տարածաշրջանի ճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Աշոցքի, Ամասիայի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։

Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել