Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
18:07 - 23 փետրվարի, 2025

Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել