Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա
11:58 - 06 մարտի, 2025

Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա: Որոշման նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության՝ մարտի 6-ի նիստում։

Պաշտպանության հարցերով կցորդի նստավայրը Բելգիայի Թագավորությունն է՝ Բրյուսել քաղաքը։

Համաձայն հիմնավորման՝ «որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ, ով կիրականացնի միջազգային կազմակերպության, ինչպես նաև վերջինիս հետ համագործակցության շրջանակներում նաև անդամ պետությունների միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել