factor.am: ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը երկրորդ շաբաթն անընդմեջ վաղ առավոտյան շրջայց է իրականացրել Լոս Անջելեսում՝ թիրախավորելով միջազգային կազմակերպված հանցավոր խմբերին, գրում է Fox news-ը։
Այս շաբաթ տեղի ունեցած խուզարկության արդյունքում կալանավորվել է հայկական հանցախմբի 14 անդամ, որոնք, քննիչների խոսքով, գողացել են 30 միլիոն դոլար COVID-ի դեմ պայքարի համար նախատեսված օգնության և փոքր բիզնեսի վարկերի համար, որոնք նախատեսված էին ամերիկացի հարկատուներին օգնելու համար։
Նշվում է, որ կասկածյալներից 13-ը ծնունդով Հայաատանից են, բայց ստացել են ԱՄՆ քաղաքացիություն։ Կասկածյալներից առնվազն մեկը կարող է արտաքսվել։ Հետախուզվող կասկածյալներից մեկը Հայաստանից է և օգտագործում է Ուիլյամ ՄաքԳրայան անունը։ Նա հանձնվել է ոստիկանությանը խուզարկության ժամանակ։ Քրեական գործի համաձայն՝ տեղեկատուն ՄաքԳրայանին բնութագրել է որպես «անկայուն»՝ պնդելով, որ նա խոսել է Հայաստանում գործող ավազակախմբերի հետ իր կապերի մասին և սպառնացել մի տղամարդու ատրճանակով ու բեյսբոլի մականով։
Հետաքննիչները պնդում են, որ ՄաքԳրայանը հանցավոր կազմակերպության ուղեղն է, որը գողացել է 47 միլիոն դոլար դաշնային միջոցներից և հափշտակել մոտ 30 միլիոն դոլար:
Իշխանությունները պնդում են, որ գումարի մի մասը ծախսվել է տների և շքեղ ապրանքների վրա, մյուս գումարներն ուղարկվել են Հայաստան, ինչը դժվարացնում է ԱՄՆ-ի համար նրանց հետքը գտնելը։ Կասկածյալները մեղադրվում են մի շարք հանցագործությունների մեջ՝ դավադրություն, բանկային և դրամական խարդախություններ, փողերի լվացում և այլն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)