Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլլահ Ալ-Խուլեյֆիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կատար քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված աշխատանքները։ Ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով ձևավորված ակտիվ դինամիկան շարունակելու և կոնկրետ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման պատրաստակամությունը։
comment.count (0)