Երևանն ու Պեկինը երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու քաղաքական կամք ունեն. ՀՀ ԱԳՆ խոսնակ |armenpress.am|
12:28 - 28 հունիսի, 2025

Երևանն ու Պեկինը երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու քաղաքական կամք ունեն. ՀՀ ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վան Յիի միջև տեղի ունեցած հանդիպմանը շեշտվել է հայ-չինական հարաբերությունների ռազմավարական բնույթը և դրանց զարգացման տեսլականը։

Ինչպես հայտնում է «Արմենպրես» լրատվամիջոցը՝ այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի միջև հունիսի 26-ին տեղի ունեցած հանդիպմանն արծարծված թեմաների վերաբերյալ։

«Ուշադրության է արժանի այն, որ երկու կողմից էլ շեշտվեց հարաբերությունների ռազմավարական բնույթը և դրանց զարգացման տեսլականը: Վերջին տարիներին էական ձեռքբերումներ են արձանագրվել, այդ թվում՝ տնտեսության, առևտրի և առանցքային այլ ոլորտներում: Հարաբերությունների ներկայիս բովանդակությունը և զարգացման դինամիկան թույլ է տալիս խոսել դրանք նոր մակարդակի բարձրացնելու մասին, և կարող ենք գոհունակությամբ նշել, որ այդպիսի քաղաքական կամք առկա է և աշխատանքներ տարվում են երկու կողմերում էլ»,-նկատել է Անի Բադալյանը:

ԱԳՆ խոսնակի դիտարկմամբ՝ Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունն, այդ թվում՝ այս այցի ժամանակ կայացած քննարկումները չեն սահմանափակվում միայն երկկողմ օրակարգով:

«Դրանք, բնականորեն, ներառում են տարածաշրջանային թեմաները, ինչպես կանխատեսելիության, խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերն, այնպես էլ փոխկապակցվածության ընդլայնման առկա հնարավորությունները»,-շեշտել է Բադալյանը: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել