Հունիսի 29-ից 30-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Կայա Կալասը
21:04 - 28 հունիսի, 2025

Հունիսի 29-ից 30-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել