Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօրվա ձերբակալություններին։
«Հայաստանի Հանրապետության կառավարիչների քարոզչական ստերը արձանագրում են նոր բարձունքներ։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին եւ դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։
Այսօրվա կառավարիչների հակապետական գործունեության հետեւանքով մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում։ Ազգային ուժերի համախմբման եւ համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։
comment.count (0)