Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ
 |1lurer.am|
16:07 - 12 հունիսի, 2025

Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ |1lurer.am|

1lurer.am: Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, 1958 թ. ծնված տղամարդը մահացել է՝ «Լուրերի» հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:

«Մյուս երկու տուժածները շարունակում են բժիշկների հսկողության տակ լինել, վիճակները՝ միջին ծանրության: Ճամբարակի բուժհաստատություն տեղափոխված 7 հիվանդից 3-ը դուրս են գրվել, 4-ը դեռ բժիշկների հսկողության տակ են»,- ասել է Ծատրյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ 

Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 11 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել