Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:
Հիշեցնենք, ըստ ՆԳՆ փրկարար ծառայության նախնական տվյալների, շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կա նաև մեկ զոհ։
comment.count (0)