Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Արամ Զաքարյանը հրավիրվել է Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

 |factor.am|
18:33 - 16 հունիսի, 2025

Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Արամ Զաքարյանը հրավիրվել է Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն |factor.am|

factor.am: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանը հունիսի 20-ին հրավիրվել է Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների azdarar.am կայքից։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- ասված է ծանուցման մեջ։

Նշենք, որ Զաքարյանը 1982 թվականից ոստիկանական համակարգում է եղել։

2004-2010 թթ.-ին եղել է Ոստիկանության պետական պահպանության վարչության պետ,

2011 թ.-ին՝ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ,

2011-2013 թթ. – ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,

2013 թ. ապրիլի 15-ից 2014 թ. հոկտեմբերի 3-ը – ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ,

2014 թ. հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ,

2016 թ․-ին նշանակվել է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ և պաշտոնավարել մինչև 2018-ի հունիս:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել