Գլխավոր դատախազն ընդունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին
18:18 - 27 մայիսի, 2025

Գլխավոր դատախազն ընդունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար (գլխավոր քարտուղար) Օսվալդո Զավալա Գիլերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին Գլխավոր դատախազությունում և անդրադարձել Հռոմի կանոնադրության (ստատուտ) վավերացումից հետո դատախազների կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ միջազգային քրեական իրավունքի և միջազգային արդարադատության ոլորտում գիտելիքների ընդլայնմանը: 

Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար Օսվալդո Զավալա Գիլերը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության համար և ընդգծել, որ նկատելի են Հայաստանի Հանրապետության ջանքերը, որոնք ուղղված են ստանձնած պարտականությունների կատարմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄՔԴ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազության կարիքներին համահունչ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել